26099 դիտում
17:52 16-02-2023
Արթիկի գաղութում իրականացվել է հատուկ օպերացիա․ դրոնով գաղութ նետված արգելված իրերը չհասան իրենց նպատակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Երկնքից ոչ թե 3 խնձոր ըկավ, այլ կասկածելի ճամպրուկ» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի բանտի օպերատիվ և անվտանգության բաժինների աշխատակիցները հիմնարկի բնակելի գոտում աչալուրջ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։
Բանտի աշխատակիցները, փաթեթի զննությամբ, այնտեղ հայտնաբերել են ընդհանուր 7․55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուր 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջին տարիներին քրեակատարողական ծառայությանը պատկանող քրեակատարողական հիմնարկներում գրեթե ամեն շաբաթ բացահայտվում են նման դեպքեր։ Ու իզուր չի, որ կալանավորված անձինք ամենօրյա խոսք են դարձրել, ասելով․ «Էս ինչ ռեժիմ են մտցրել գաղութներում ու բերդերում, որ անգամ օձն իր պորտով, ղուշն իր թևով չեն անցնում, օդով, ջրով ու ցամաքով չենք կարողանում մեր ուզած տուլիկները ստանանք։ Առաջ լավ չէ՞ր։ Մեկումեջ կարում էինք մեր ուզածը անցկացնեինք»։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անօդաչու սարքի միջոցով նշված ապրանքները բանտի տարածք նետած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
39349 դիտում
16:57 03-10-2022
Արտակարգ իրավիճակ՝ Արթիկի գաղութում. փորձել են դրոնով կասկածելի իրեր փոխանցել դատապարտյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ