1420 դիտում
11:58 17-02-2023
Այսօր եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի տոնը
Այսօր եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի և Խդր Էյլաս սուրբ հրեշտակների տոնը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի հիմնադիր Սաիդ Ավդալյանը:
Նա նաեւ նշել է. «Տոնը շատ կարևոր տեղ է զբաղեցնում եզդիական տոնացույցում։
Տոնին նախորդում են երեքօրյա ծոմերը, որոնք եզդիները անվանում են «ռոժի»։ Ծոմի նպատակը ինքնամաքրվելն է։ Եզդիները արթնանում են գիշերը՝ դեռևս լույսը չբացված, սնվում են ու ապա նորից քնում։ Լուսաբացից մինչև մայրամուտ չեն սնվում։ Այսպես երեք օր շարունակ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի։
Հինգշաբթի երեկոյան սկսվում է «Լայլա Կադր» տոնակատարությունը, որը ներառում է հետևյալ ավանդույթները՝
- Երիտասարդները գիշերը ուտում են աղի բլիթ՝ երազելով տեսնել իրենց երկրորդ կեսին։
- Միաժամանակ, այլուրով լի սինի են դնում տան մի անկյունում կամ դրսում՝ հույս ունենալով, որ Խդր Նավին և Խդր Էյլասը այդ գիշեր կանցնեն իրենց տան մոտով՝ իրենց ձիերի պայտի հետքը թողնելով այլուրի վրա։
- Տան մեծը տան մի անկյունում ալյուրով նշումներ է անում՝ դրանով խորհրդանշելով սուրբ հրեշտակների գալուստը։
- Գիշերը՝ լույսը դեռ չբացված տան բակում կրակ են անում՝ լուսավորելով սուրբ հրեշտակների գալստյան ճանապարհը։
- Երեխաները գուլպաներ են վերցնում և տնից տուն են գնում՝ նվերներ հավաքելով իրենց համար։ Դա կոչվում է «դոլիդանգ»։
Բուն տոնը նշվում է ուրբաթ օրը։ Սեղաններ են պատրաստում տանը, մեկը մյուսի տուն գնում, նվերներ իրար բաժանում։
Թող Խդր Նավին և Խդր Էյլասը օրհնեն բոլորին, իրականացնեն բոլորի երազանքը և ամենակարևորը խաղաղություն բերեն Հայաստանին, Արցախին ու Շանգալին, նաև ամբողջ աշխարհին»։

Նմանատիպ նյութեր
7103 դիտում
18:12 22-12-2017
Եզդիները նշում են Կարմիր Սուլթան Եզիդի տոնը
1119 դիտում
16:52 25-06-2015
«Costa Concordia» նավի նախկին նավապետը գիրք է գրել նավի խորտակման մասին
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին