113830 դիտում
12:23 19-02-2023
Խոշոր պայթյուն Արագածոտնի մարզում․ Աշնակ գյուղի խաչմերուկում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել․ կան վիրավորներ․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 66 կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ Աշնակ գյուղի խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենան լիցքավորելիս, պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տեղում ըտարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Զաքարյանը ու պարեկ Կարեն Ստեփանյանը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՊԾ Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հարություն Պողոսյանը, ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է ևս 2 ավտոմեքենա, և նյութական խոշոր չափի վնաս է պատճառվել գազալցակայանին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության և նույն վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի և քննչական բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների, վնասված ավտմեքենաների սեփականատերերի և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+