211652_close_icon
views-count20867 դիտում article-date 11:32 20-02-2023

Ողբերգական դեպք Երևանում․ անօթևանների կացարանից փախուստի դիմած տղամարդու դին Դավիթաշենի ոստիկանները հայտնաբերել են «Ադորա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու հարևանությամբ գործող «Ադորա» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող երկաթե տաղավարում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Վարդանյանն ու Աղասի Հովհաննիսյանը։ 

Այս պահին ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների  քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մուրացանյանի գլխավորությամբ։ 

Մինչ դատաբժիշկը զննում է դին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը, ով մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Ազատ Ա․-ն է, ով օրեր առաջ տեղափոխվել է անօթևանների կացարան, սակայն այնտեղից դիմել է փախուստի, և այսօր նրան հայտնաբերել են մահացած։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր