916 դիտում
13:05 20-02-2023
Հունվարին գրանցվել է հարկային օրենսգրքի խախտումով ապրանքների մատակարարման և տեղափոխման 19 դեպք. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Տեղեկացնում է ՊԵԿ-ը։
19 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5․267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 24․015 մլն ՀՀ դրամ:
Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման առավել խոշոր դեպքերը։ 8 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106․622 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 53․736 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առավել խոշոր դեպքերը։
13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 134․715 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու առավել խոշոր դեպքերը։

Նմանատիպ նյութեր
928 դիտում
11:39 03-11-2023
Հոկտեմբերին գրանցվել է սահմանված պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման 58 դեպք.ՊԵԿ
1357 դիտում
12:30 14-02-2023
ՊԵԿ ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման 863 դեպք
Այս բաժնից
796 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
823 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»