211652_close_icon

Ամփոփվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արագածոտնի մարզի համայնքային փուլի արդյունքները

views-count1336 դիտում article-date 23:43 20-02-2023
Արագածոտնի մարզում ամփոփվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի արդյունքները։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը:
Ըստ համայնքների, ներկայացվել են 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցների անունները, որոնք կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։

Ապարան քաղաքում մրցաշարն անցկացվել է հունվարի 25-26-ը, Թալինում՝ փետրվարի 10-ին, Ծաղկահովիտում՝ փետրվարի 13-ին, իսկ Աշտարակում փետրվարի 18-ին:
4 համայնքներից մրցաշարին մասնակցել է ընդհանուր 103 հոգի, մարզային փուլ անցել է 24-ը։

Մարզային փուլը կանցկացվի փետրվարի 28-ին։

Նմանատիպ նյութեր