211652_close_icon
views-count961 դիտում article-date 14:36 21-02-2023

ԵՄ առաքելության մեկնարկը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը. ԱԽ քարտուղարը՝ Ստեֆանո Տոմատիին

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ գրասենյակը հայտնում է, որ ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել  Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր