211652_close_icon
views-count30565 դիտում article-date 15:25 21-02-2023

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում Honda CR-V-ն բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրելով դրանք, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում 56-ամյա Սևան Ն․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի  օպերատիվ խումբը։

 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Իսկ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ հայտնվեր ձորում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր