211652_close_icon
views-count9982 դիտում article-date 17:20 21-02-2023

Ապարան համայնքի Արագած վարչական շրջանի՝ Լիա Տեր-Ղևոնդյանի անվան մանկապարտեզում նշվեց Գիրք նվիրելու օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գիրք նվիրելու օր Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող նախաձեռնություն է։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։
Ապարան համայնքի Արագած վարչական շրջանի՝ Լիա Տեր -Ղեվոնդյանի անվան մանկապարտեզը ևս անմասն չմնաց։

Տնօրեն Լիլիթ Հակոբյանի, դաստիրակներ Արմինե Կլեկչյանի, Սիրանուշ Սահակյանի
նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հ. Թումանյանի 154 ամյակին, ինչպես նաև գրքերի փոխադարձ նվիրատվություն մանկապարտեզի սաների միջև։

Միջին խմբի սաները հյուրերին ներկայացրին գեղեցիկ հատվածներ Հ. Թումանյանի հեքիաթներից և մաղթեցին, որ սիրելի հեքիաթները միշտ տեղ ունենան իրենց սրտում և կյանքում։

Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։

Նշենք, որ  Արագածի Լիա Տեր-Ղևոնդյանի անվան մանկապարտեզը գործում է  2006 թ-ից։

Այժմ այնտեղ հաճախում է 80 երեխա։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր