211652_close_icon
views-count2403 դիտում article-date 20:12 19-02-2020

Գիրք նվիրելու օրը նշվեց նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը: 2008թ.-ից Հայաստանի Հանրապետության գրողների միության և կառավարության որոշմամբ Մեծ վարպետի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Մեծ տարածում գտած և արդեն ավանդական դարձած այս տոնին գրքերի նվիրատվություն էր կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ու Ստեփանավան քաղաքի մշակույթի և ժամանցի կենտրոնի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ: Կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը և տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը կենտրոնի անձնակազմի անունից հանդիսավոր կերպով գրքեր նվիրաբերեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատազրկված անձինք: Կենտրոնի փոխտնօրեն Հ. Սահակյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց անունից շնորհակալություն հայտնեց Մշակույթի և ժամանցի կենտրոնի ողջ անձնակազմին նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ մշակութային տարաբնույթ միջոցառումները կենտրոնի հետ համատեղ կկրեն շարունակական բնույթ։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր