211652_close_icon
views-count2356 դիտում article-date 20:47 21-02-2023

Հիմա, երբ հերթական ազգային  հերոսի վրա քրեական գործ կա, շատերը, կարծես թե, ուրախանում են․ Ռազմիկ Տոնոյան

Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես պետք է արձագանքի առողջ հասարակությունը, երբ քրեական գործ է հարուցվում զինվորական գեներալի վրա, էլ չասեմ` ազգի հերոսի։ Պետք է զարմանա, անհանգստանա, վերջապես ցավ ապրի և հուսով սպասի, որ նա դատարանում կարդարանա, քանի որ նա հարևան երկրի հերոս չի, այլ հենց իր, իր երկրի հերոսն է։ Եվ այդ հերոսի կոչումը բարձրագույն կոչումն է բոլոր կոչումներից։ Հիմա, երբ հերթական ազգային  հերոսի վրա քրեական գործ կա, շատերը, կարծես թե, ուրախանում են, թե, ու՜խ, լավ ա, տարե'ք, փակե'ք։ Ես մատնացույց չեմ անի ոչ մեկի, թե ում հանդեպ ինչ վերաբերմունք ունեմ, բայց մի բան հստակ կասեմ. սա տխուր փաստ է, որ ազգային հերոսն անցնում է քրեական գործով, էն էլ իր գործունեության շրջանակներում։ Ասեմ, որ ոչ ոք չպետք է արտոնյալ լինի, եթե հանցանք է կատարել։ Խոսքը հենց երևույթի մեջ է։ 
Այնպես որ սա տխուր փաստ է և ուրախանալու պատճառ չէ...»։ 

Նմանատիպ նյութեր