211652_close_icon
views-count1801 դիտում article-date 22:35 21-02-2023

Լևոն Արոնյանը Masters մրցաշարի առաջատարն է. նա հաղթել է հոլանդացի շախմատիստին

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) Դյուսելդորֆում անցկացվող WR Chess Masters մրցաշարի 5 տուրից հետո ամրապնդել է իր դիրքերը` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ և 48-րդ քայլում պարտության մատնել նրան։

Նա 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը կիսում են ամերիկացի Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը, որոնք 3-ական միավոր ունեն։
Մրցաշարում անցկացվելու է 9 տուր։

Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներն ամբողջ աշխարհից: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Անդրեյ Եսիպենկոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և հյուրընկալող երկրից`գերմանացի Վինսենթ Քեյմերը:
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո:

Նմանատիպ նյութեր