211652_close_icon
views-count1489 դիտում article-date 09:43 19-02-2023

Արոնյանը WR Ches Masters-ի միանձնյա առաջատարն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկինառաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները WR Chess Masters-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ ևստիպեց մրցակցին անձնատուր լինել պարտիայի 31-րդ քայլին:

Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Նա ունի2,5 միավոր: 2-ական միավոր են վաստակել Ուեսլի Սոն և Գեկուշը:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին:

Նմանատիպ նյութեր