1423 դիտում
10:04 23-02-2023
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորվածն ԱԱԾ-ին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով երեկ կալանավորված անձը չի ընդունում մեղադրանքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա ԱԱԾ-ում ցուցմունք է տվել և հայտնել , որ ինքը եղել է այնտեղ, բայց Արարատ Միրզոյանին չի հարվածել։ Ստացվում է, որ աղմկահարույց միջադեպից երեք տարի անց երկու անձ է կալանավորվել, եւ երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, որ ծեծել են Արարատ Միրզոյանին: Ավելին՝ չկա նաեւ ծեծի ապացույց տեսանյութ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-Ն հայտնեց, որ Թ․ Ա․-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ։
Այդտեղ էլ տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ եւ այլ մարմնական վնասվածքներ, եւ Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը:
Մյուս կալանավորվածը Արա Բ.-ն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1432 դիտում
09:04 08-03-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազն անցել է մարտի 1-ի գործով «Ժողովուրդ»
1138 դիտում
08:07 13-08-2024
Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. վերջինս ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1387 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ