1186 դիտում
14:08 23-02-2023
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 9 մարզի հատկացրեց ավելի քան 2 մլրդ դրամ
Կառավարության ասյօրվա նիստում հավանություն ստացավ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
«Առաջարկում ենք 2021-2022 թթ հաստատված ծրագրերի համար 2023 թ բյուջեից իրականացնել հատկացում: Մասնավորապես 9 մարզերի համար հատկացումը կազմում է 2 մլրդ 387 մլն դրամ: Դա վերաբերում է 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2 ծրագրի համար 209 մլն դրամ, Արարատի մարզ՝ 5 ծրագրի համար 827 մլն դրամ, Արմավիր՝ 5 ծրագրի համար 273 մլն դրամ, Լոռի՝ 3 ծրագրի համար 49 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագրի համար 176 մլն դրամ, Սյունիք՝ 4 ծրագրի համար 256 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 3 ծրագրի համար 25 մլն դրամ, Գեղարքունիք՝ 3 ծրագրի համար 334 մլն դրամ: Գեղարքունիքում կան նաև 27 ծրագրեր, որոնց համար հատկացվում է 207 մլն դրամ: Այդ ծրագրերի համար կառավարությունը գումար հատկացրել էր դեկտեմբերին: Սակայն փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի և այլնի համար մարզպետարանը չի վճարել: Եվ հիմա դրանք բոլորը բերվել են պատշաճ տեսքի, և հատկացումն արվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Դրանք տարաբնույթ են՝ գազատարի կառուցման աշխատանքներից մինչև խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, մանկապարտեզի կառուցումից մինչև փողոցների նորոգում, ասֆալտապատում և այլն: Բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, մոտենում են ավարտական փուլին:

Նմանատիպ նյութեր
1513 դիտում
14:15 01-12-2022
Կառավարությունը 8 մարզերում 50-ից ավելի սուբվենցիոն ծրագրերի համար եւս 2,3 մլրդ դրամ հատկացրեց
1245 դիտում
14:56 22-12-2022
Կառավարությունը 3,25 մլրդ դրամ հատկացրեց 8 մարզի 66 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը
1549 դիտում
12:43 08-12-2022
Կառավարությունը 16 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1 մլրդ 272 մլն դրամ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան