20909 դիտում
14:22 24-02-2023
Ավտովթար Երևանում․ ճակատ-ճակատի բախվել են Kia Forte-ն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ․ վթարի մեղավորը Kia-ի վարորդն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում բախվել են 32-ամյա Անահիտ Գ․-ի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Էդվարդ Մ․-ի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադի կողմից, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսն էլ հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Վահե Գևորգյանն ու կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Kia-ի վարորդը, ով Ազատության պողոտայից մտել է չթույլատրելի հատված, վթարային իրավիճակ ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, ապա բախվել նրան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+