32698 դիտում
17:12 24-02-2023
Շղթայական ավտովթար Երևանում․ Մյասնիկյան պողոտայում «Արքայաձորի» մոտ բախվել է 7 ավտոմեքենա․ խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել է 7 տրանսպորտային միջոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ինչպես նաև դեպքի վայրից հեռացած 2 մեքենաների վարորդների ինքնությունը, ովքեր վթարից հետո չսպասելով պարեկներին, հեռացել են։
Վթարի պատճառով երթևեկութունը դարձել է դադաղընթաց, և խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+