211652_close_icon
views-count94088 դիտում article-date 21:46 24-02-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Աջափնյակում հայտնի «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 35/3 հասցեում գործող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երրորդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 31-ամյա Վաղինակ Հ-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավագ քննիչ Աբովյանի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր