211652_close_icon
views-count46301 դիտում article-date 17:36 25-02-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ 32-ամյա վարորդը Nissan-ով Սիլիկյան թաղամասում կոտրել է երկաթե ճաղավանդակներն ու գազատար խողովակների հենասյուները և կողաշրջվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Հ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով նոր կառուցված Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս ընթանալիս,  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա հայտնվել ձորակում, կոտրելով ձորակով անցնող գազատար խողովակների հերնասյուները և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ավտոմեքենան դարձի են բերել, որից հետո օպերատիվորեն ժամանած բժիշկների շտապօգնության խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով։

 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել  են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Գոռ Բաբայանն ու  Արթուր Մանուկյանը, որպեսզի հետքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Աջափնյակի գազի ծառայության ներկայացուցիչները, ովքեր այս պահին արդեն աշխատանքներ են իրականացնում գազախողվակի վնասված հենասյուները վերանորոգելու, կոտրվածները նորով փոխարինելու ոււղությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև «Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանն ու Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վերջինիս հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային Ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր