211652_close_icon
views-count35751 դիտում article-date 10:22 26-02-2023

Ավտովթար Տավուշի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով՝ Թեղուտ գյուղի տարածքում, հայտնվել է Աղստև գետում. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Գևորգ Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Դլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բարեբախտաբար ուղևորը չի տուժել: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ  Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Գագիկ Հովակիմյանն ու Ռուբիկ Այդինյանը: 

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել գետից: 

Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի գումարատկում նյութեր ե նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր