19421 դիտում
10:55 26-02-2023
Ավտովթար Շիրակի մարզում. բախել են Honda Elision-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, բախվել են 26-ամյա Ռոման Ափոյանի վարած Opel Astra և 57-ամյա Վարազդատ Ավետիսյանի վարած Honda Elisoin մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիովերն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+