52631 դիտում
19:15 26-02-2023
Դավիթաշենում բազմաբնակարան շենքի «հերն անիծում են», իսկ քաղաքապետը, քաղաքապետի տեղակալն ու թաղապետը, ինչպես բնակիչներն էին ասում, հայտնվել են հայտնի ֆիլմի հայտնի հերոսների դերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի 34 եւ դրան հարակից շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն ու զայրացած բարձրաձայնում են, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ, առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցության հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանը ասես խորհրդային հայտնի ֆիլմի հերոսների կերպարում հայտնված լինեն:
Խոսքը «Ոսկե հորթը» ֆիլմի մասին է: Ահազանգողներն ասում էին, որ տպավորություն է, թե Տ. Ավինյանը «Օստապ Բենդերն» է, Հ. Սարգսյանը՝ «Շուրա Բալագանովը», իսկ Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանն էլ կարծես մարմնավորի նշված ֆիլմի հերոս «Պանիկովսկուն»:
Ահազանգողները զայրացած նշում էին, որ նախկին իշխանություններին ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ մեղադրում էին զոռբայության, ժողովրդի խնդիրների նկատմամբ քար անտարբերություն ցուցաբերելու մեջ, ու ներկա որոշ իշխանիկների խոսքերին հավատալով միացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությանը, որպեսզի վերջ տրվի հոռի վարքերին:
«Արդեն մի քանի ամիս է, Դավիթաշեն առաջին թաղամասի 34 բազմաբնակարանային շենքը վերածվել է շինհրապարակի, ինչ-որ մեկի ծակ-ծակ ուղեղով անցել է, որ շենքի նկուղային հարկում ինչ-որ կասկածելի շինություն պետք է անի, դա մեզ չէր անհանգստացնի, բայց մի սիրուն օր տեսանք, որ այդ գլուխգործոցի հեղինակը կամ հեղինակները շենքի հերն անիծել են, պանելային մասից մի քանի հատվածներ կտրել, իրենց համար սարքել են դուռ ու լուսամուտ, չմտածելով, որ շենքի սեյսմակայունության «հերն անիծում են»: Սպիտակի երկրաշարժը մի՞թե նման անուղեղների համար դաս չեղավ: Վերջերս Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժը իր սեւ գործն արեց: Հանրապետության վարչապետից մինչեւ շարքային պաշտոնյա իրենց ցավակցությունները հայտնեցին թուրք եւ սիրիացի ժողովուրդներին, իսկ Թուրքիայում եւ Սիրիայում զանգվածային լրատվական միջոցներով լուրեր տարածվեցին, որ շենքերը կառուցված են թերի, ու դրա հիմնական կառուցապատողներից մեկը Թուրիքայի նախագահ Էրդողանի ազգականն է, հիմա ինչ, պարոն Հ. Սարգսյան, պարոն Տ. Ավինյան, դուք տեղյա՞կ եք նման լկտի վերաբերմունքից, որ ինչ-որ կառուցապատող մի ամբողջ շենք դարձրել է վթարային, ու գիտեք որ մի փոքր ցնցման դեպքում չի բացառվում, որ այս շենքը կվերածվի ավերակների, ու մարդիկ կզոհվեն, այդ ժամանակ ի՞նչ եք անելու, գալու եք ձեր հերթական պրատակոլնի ցավակցությունը հայտնեք, դա մեզ պետք չէ, եթե մի քիչ սիրեք Երեւանն ու երեւանցուն, ապա ձեր պաշտոնական դիրքը գործի կդնեք ու Դավիթաշենի թաղապետին կհորդորեք, որպեսզի դուրս գա «Պանիկովսկու» կերպարից ու հրատապ այս խնդիրը լուծի: Բազմաթիվ անգամներ ահազանգել ենք, բայց չգիտես ինչու կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում շենքի սեյսմակայունությունը ավիրողին պարտադրեն ոչ միայն դադարեցնի, այլեւ այն բերի նախկին տեսքին:
Այսօր մեր հեռախոսազանգերից միայն օպերատիվորեն արձագանքել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում այս պահին շինաշխատանքները դադարեցվել են, բայց վստահ ենք, հենց մութն ընկավ, ինչպես մթության քողի տակ Պանիկովսկին ու Շուռա Բալագանովը սղոցում էին գողացված կշռաքարերը, սրանք էլի սկսելու են շենքի հիմքի «հերն անիծել»»-մեզ հետ զրույցում հայտնեցին շենքի բնակիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»