31008 դիտում
11:35 27-02-2023
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Երևան-Արտաշատ երթուղու ավտոբուսն ու Opel Astra-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցի կենտրոնական հատվածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 65-ամյա Անդրանիկ Բ-ի վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսն ու 47 ամյա Էդիկ Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից էդիկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Երևան-Արտաշատ երթուղին։
Լուսանկաները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+