51865 դիտում
21:18 16-04-2022
Ավտովթար Երևանում. բախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը». վարորդներից մեկը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:25-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 37/9 հասցեի դիմաց, բախվել են թիվ 44 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի և Դարբնիկ գյուղից Երևանի երկաթագծի կայարան՝ թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամ Վարդանյանն ու Ռազմիկ Բարսեղյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Գազելի» վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Վերջինիս վարորդը տեղում պարեկային ծառայության աշխատակցի կողմից զրկվեց վարորդական իրավունքից:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+