211652_close_icon
views-count1141 դիտում article-date 13:41 27-02-2023

Վահան Քերոբյանը արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի Արման Խոջոյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեք օրով արձակուրդ կմեկնի:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի մարտի 6-9-ը ներառյալ:

Վահան Քերոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նմանատիպ նյութեր