211652_close_icon
views-count1725 դիտում article-date 12:29 09-03-2020

Արմավիրի մարզպետը մեկնում է արձակուրդ, նրան կփոխարինի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մեկնում է արձակուրդ: Համապատասխան որոշմեն մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի մարտի 16-17-ը ներառյալ: 2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր