21287 դիտում
19:07 27-02-2023
Երևանում ոստիկանները «Լաթար» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները մարզային վարչություններից ու ոստիկանության բաժիններից սկսած հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել Հանրապետությունում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ զենք-զինամթերքը ոստիկանների կողմից հայտնաբերվել ու հայտնաբերվում է ոչ միայն օպերատիվ ճանապարհով ստացված տեղեկությունների հիման վրա, այլ նաև ՀՀ Ներքին գործերի նախարար գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ազգաբնակչության հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում։
Այդ ամենի հետևանքով հայտնաբերվել ու քաղաքացիների կողմից ոստիկանություն է ներկայացվել հազարավոր զենք-զինամթերք, շատ դեպքերում էլ ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ Ոստիկանության տարածքային բաժին ու հայտնել, որ այսինչ վայրում զենք-զինամթերք է թողել։
Փետրվարի 25-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ ինքը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և այդ պատերազմից հետո ինքը «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ է բերել ու այն թողել է Սիլիկյան թաղամասի «Լաթար» հյուրանոցի մոտ գտնվող հուշարձանի տարածքում։
Նշված վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Մարաբյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Այվազյանի գլխավորությամբ։
Նշված հյուրանոցի հարևանությամբ գտնվող ազատամարտիկներին նվիրված հուշարձանի մոտ հայտնաբերվել է սպիտակ պարկ, որի մեջ էլ առանց փանփշտատուփի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսակարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
24980 դիտում
12:25 17-12-2017
Վաղարշապատի ոստիկանները որպես անհայտ կորած 68-ամյա պապիկին հայտնաբերել են «Լյուքս Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ