211652_close_icon
views-count1345 դիտում article-date 22:38 28-02-2023

Մաքսային ծառայողները ՀՄԿ փորձագետների հետ քննարկել են ռազմավարական ապրանքների հսկողության առանձնահատկությունները․ ՊԵԿ-ում անցկացվել է քառօրյա դասընթաց

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և  Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, փետրվարի 21-ից 24-ը, ուսումնական կենտրոնում մաքսային ծառայության աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են ռազմավարական, այդ թվում՝ երկակի ու ռազմական նշանակության ապրանքների նկատմամբ, ինչպես նաև առևտրի ոլորտում արդյունավետ մաքսային  հսկողության առանձնահատկությունները: 
        
Քառօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 30 մաքսային ծառայող՝ մաքսային ծառայության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից։ ՀՄԿ փորձագետները ներկայացրել են   ռազմավարական ապրանքների հսկողության ոլորտի միջազգային իրավական բազան, արդյունավետ մաքսային հսկողություն իրականացնելու համար համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները՝ մաքսային ծառայողներին փոխանցելով միջազգային լավագույն փորձը: 
Վերապատրաստման ընթացքում գործնական օրինակների միջոցով ներկայացվել են նաև հաճախակի հանդիպող ռազմավարական նշանակության ապրանքային խմբերի նկատմամբ արտահանման վերահսկողութան, ինչպես նաև այս ոլորտում ռիսկերի գնահատման ու հետբացթողումային հսկողության առանձնահատկությունները։ 

Մանրամասները՝ տեսանյությում  ( https://www.youtube.com/watch?v=C9P_ybfjkFY ):


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր