1027 դիտում
09:18 01-03-2023
Աննա Վարդապետյանը պահանջել է «մարտի 1-ի» գործը դնել իր սեղանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»:
Նկատենք՝ մարտի մեկի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է լրանում այսօր: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն բացահայտված է համարում: 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարել էր. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»:
Այս հայտարարությունից՝ գրեթե 5, եւ մարտի 1-ի դեպքերից 15 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի օրը զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտնեց. «Մինչեւ հիմա «Մարտի 1»-ը բացահայտված չէ, բայց քանի որ ունենք նոր դատախազ, հույս ունեմ, որ կբացահայտվի»:
Ստացվում է, որ զոհերի հարազատները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին արդեն չեն վստահում եւ հույսը դրել են նոր դատախազի վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2450 դիտում
10:37 23-12-2022
Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին․ «Ժողովուրդ»
791 դիտում
09:50 27-01-2023
Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
2143 դիտում
09:37 17-06-2022
Աննա Վարդապետյանը չի համապատասխանում դատախազին ներկայացվող պահանջներին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1387 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ