6169 դիտում
23:10 01-03-2023
Ավտովթար` Երևանում․ Ազատության պողոտա - Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են Lexus GX 470-ն ու Hyundai Elantra-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ
Այսօր` մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։40-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են Lexus GX 470 և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնnւթյունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus GX 470-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Ավագյանը, Hyundai Elantra-ն էլ վարել է Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Աղաբեկյանը։
Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+