1129 դիտում
12:25 02-03-2023
Շուռնուխում և Որոտանում տները կորցրած քաղաքացիները եւս 8 ամիս կշարունակեն ստանալ ամսական 68 հազար դրամները
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով առաջարկվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիներին, որոնք դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300 000 դրամ, իսկ 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ՝ ամսական 68 000 դրամ, ամսական աջակցությունը տրամադրել ևս 8 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ:
Խնդիրն այն է, որ Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 30-ը:
Նախագծով նախատեսվում է հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականի ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցությունը 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսների համար չի վճարվի։
«Ըստ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից 16.12.2022 N01/09/08897-2022 գրությամբ ստացված տվյալների՝ 16.12.2021 դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 19.10.2022 ծնված երեխա է: Ըստ այդմ, Որոշման N 1 Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 1 երեխայի համար պետք է վճարվի նաև միանվագ դրամական աջակցություն՝ 300000 դրամ և ամսական օգնություն՝ հոկտեմբեր ամսից սկսած:
Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար օգնություն ստացած 37 անձի համար ութ ամսվա ընթացքում անհրաժեշտ կլինի 20,128.0 հազ դրամ գումար (37 x 8 x 68000=20,128.0 հազար դրամ):
Հաշվի առնելով, որ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դրամական աջակցությունը նոր ծնված երեխաների համար վճարվում է ծննդյան ամսվանից սկսած, ըստ այդմ, 2022 թվականի հոկտեմբերի 19-ին ծնված մեկ երեխայի համար անհրաժեշտ կլինի հատկացնել 980.0 հազ դրամ գումար (1x10 x 68000+300000=980.0 հազար դրամ):
Այսպիսով՝ նախագծի ընդունման դեպքում ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 21,108.0 հազ. դրամ, որն առաջարկվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր
958 դիտում
12:08 23-11-2023
Շուռնուխում եւ Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները եւս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան