850 դիտում
11:30 19-10-2023
Շուռնուխի եւ Որոտանի՝ իրենց տները կորցրած բնակիչներին ամսական 68 հազար դրամի աջակցությունը կտրվի ևս 5 ամիս. News.am
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով իրենց տունը կորցրած բնակիչների օգնության ծրագրի ժամկետը երկարաձգել եւս 5 ամսով՝ մինչեւ այս տարվա դեկտեմվերը ներառյալ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագրի շրջանակներում 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։
2023 թվականի օգոստոսից միջոցառման շրջանակներում դրամական օգնություն այլևս չի տրամադրվում։
Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ իրենց տները կորցրած անձանց համար, եւ շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։
Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ:
Ըստ այդմ, ամսական 68000 դրամ աջակցությունը կտրամադրվի այս տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ:
Ըստ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների՝ 26.07.2023 դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է, այսինքն՝ 38 անձ է:
Նախագծի ընդունման դեպքում այդ 38 անձի համար 5 ամիսներին (2023 թվականի օգոստոս-դեկտեմբեր) դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,920.0 հազ. դրամ գումար (38 x 5 x 68000=12,920.0հազար դրամ), որը նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Նմանատիպ նյութեր
1592 դիտում
15:52 04-02-2021
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի իրենց տները կորցրած Շուռնուխի, Որոտանի բնակիչներին
1129 դիտում
12:25 02-03-2023
Շուռնուխում և Որոտանում տները կորցրած քաղաքացիները եւս 8 ամիս կշարունակեն ստանալ ամսական 68 հազար դրամները
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»