4093 դիտում
19:39 02-03-2023
Շնորհավորում եմ այն դիվանագետներին, ովքեր չդարձան իշխանատենչ կապիտուլյանտին հանցակիցներ․ Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր դիվանագետի օրն է
Նորանկախ Հայաստանը տարածաշրջանային ռազմաքաղաքական լուրջ գործոն էր դարձել հիմնականում Զինված ուժերի և դիվանագիտության ոլորտում ունեցած հաջողությունների շնորհիվ։ Տարբեր երկրներում դիվանագիտական ծառայություն մատուցուղ մեր պետության ներկայացուցիչը հպարտանում Էր գիտակցումից, որ իրեն ընկալում են որպես տարածաշրջանում լուրջ ստորագրություն արձանագրած երկրի ներկայացուցիչ։ Ես նույնպես Սանկտ Պետերբուրգում(2000-08թթ.),որպես Հայաստանի ներկայացուցիչ և դիվանագիտական կորպուսի դուայեն(ղեկավար), բազմաթիվ անգամներ վայելել եմ նման պահեր։
Քայլարածների իշխանությունը հիմնավորապես ջախջախեց մեր պետության համար կարևորագույն այս երկու հենասյունները։ Դիվանագիտության ոլորտը այսօր լցված է հիմնականում ոլորտի հետ առնչություն չունեցող դիլետանտներով, ովքեր, որպես ազդեցության գործակալներ, Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական ծաղրի առարկա։
Ու քանի դեռ գլխավոր քայլարածն է հայեցակարգում և իրականացնում մեր կապն արտաքին աշխարհի հետ, մեր դիվանագիտությունը շարունակելու է մնալ ծիծաղի առարկա մյունխենյա-բրյուսելյա-մոսկովյա հարթակներում։
Օրվա առիթով շնորհավորում եմ այն դիվանագետներին, ովքեր չդարձան իշխանատենչ կապիտուլյանտին հանցակիցներ՝ Արցախը արյունածոր վերքի վերածելու և Հայաստանի արժանապատվությունը գլխատելու ազգադավ գործընթացքին»։

Նմանատիպ նյութեր
1311 դիտում
22:01 17-04-2021
Ռուբեն Հակոբյան. Չեք տեսնու՞մ, որ այս իշխանատենչ վիժվածքն անցել է բացահայտ հակասահմանադրական գործունեության
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»