211652_close_icon
views-count1861 դիտում article-date 17:01 04-03-2023

Ռուսաստանի նախագահն ընդունել է Չեչնիայի նախագահի որդուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդու՝ Ախմատ Կադիրովի հետ, ով ղեկավարում է «Առաջինների շարժում» հասարակական պետական երիտասարդական կազմակերպության շրջանային մասնաճյուղը:

Հանդիպման մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

«Դա ոչ պաշտոնական հանդիպում էր, որի ընթացքում Չեչնիայի հանրապետության առաջին նախագահ Ախմատ-Խաջի Կադիրովի թոռը՝ Ախմատ Կադիրովը պատմել է տարածաշրջանում վարվող երիտասարդական քաղաքականության մասին»,- գրել է Ախմատ-Խաջի Կադիրովի որդի, Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովը:

Նրա փոխանցմամբ, Պուտինն էլ, իր հերթին, երիտասարդ Կադիրովին պատմել է անցած ուղու, անձնական փորձի, սկզբունքների և խաղաղ ապագայի տեսլականի մասին:

Նմանատիպ նյութեր