211652_close_icon
views-count56271 դիտում article-date 14:20 05-03-2023

Երեկ Երևանի կենտրոնում դանակի 10 հարվածից հիվանդանոց տեղափոխված վիրավորը գիտակցության չգալով մահացել է. կասկածյալը, ում Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են, Չարբախում հայտնի երկվորյակ եղբայրներից  մեկն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 5-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեկ՝ մարտի 4-ին, Խանջյան փողոցում դանակի 9 հարված ստացած տղամարդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մարգարյան է:

Պարզվել է նաև, որ նրա մարմնի վրա եղել ոչ թե 9, այլ սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 10 հետք: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, հայտնաբերում են Թ. Մարգարյանին սպանած քաղաքացուն, ապա տեղափոխում Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և  Նորք-Մարաշ քննչական առաջին բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Շահնազարյանն է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մարտի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից դանակի 9-ը հարված ստացած, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացու։ Մինչ բժիշկների ժամանումը վիրավորին առաջինը օգնության էին հասել Երևանի գնդի պարեկներն ու Ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկաները։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հիվհաննես Արիստակեսյանը։Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։Տեղում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Բենիկ Շահբազյանը սահմանազատել էին տարածքը։

Դեպքի վայրում՝ նշված հոթել մտնելու մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել էին արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։Տեղում աշխատում էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր