211652_close_icon
views-count1534 դիտում article-date 17:15 05-03-2023

Մբապպեն դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն

Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն 4։2 հաշվով հաղթել է «Նանտին»։ Փարիզցիների վերջին գոլը խփել է Կիլիան Մբապպեն, ինչի շնորհիվ դարձել է իր թիմի պատմության լավագույն ռմբարկուն։

24-ամյա հարձակվողի համար «Նանտի» դարպասը խփած գոլը 201-րդն էր ակումբի կազմում անցկացրած 247 խաղում: Այսպիսով, Մբապպեն շրջանցեց նախորդ լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին, ով թիմի կազմում 200 գոլ է խփել։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 30 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր