211652_close_icon
views-count18047 դիտում article-date 19:00 05-03-2023

«Վան» ֆուտբոլային ակումբի 20-ամյա ֆուտբոլիստը, ով Իսպանիայի Թագավորության քաղաքացի է, «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային Քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ փետրվարի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այդ օրը նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «քթոսկրի կոտրվածքով» իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրացի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Չարենցավան քաղաքում բնակվող Իսպանիայի Թագավորության քաղաքացի 20-ամյա Ռենատո Բոնջալեն է։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Չարենցավանում գտնվող իր բնակարանում իր ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով վայր է ընկել հատակին և ստացել վերոնշյալ մարմնական վնասվածքը։

Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Բոնջալեն հայտնել է, որ ինքը «Վան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներից է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր