211652_close_icon
views-count3604 դիտում article-date 21:20 05-03-2023

Քանի՞ կոպեկ արժե այդ տեսախցիկը, որը տեղադրվել է տվյալ տարածքում` վերահսկողության նպատակով, եթե չի զգուշացվել հերթապահություն իրականացնող անձնագրային բաժնի տղաներին, որ դիվերսիոն խումբ է մոտենում

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ադրբեջանական կողմը ահաբեկչություն է իրականացրել, խլել 3 մարդու կյանք։

Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ոնց է մոտենում մեքենային, և դա ահռելի ժամանակ է պահանջվել բարբարոսներից։

Հիմա հարց` քանի՞ կոպեկ արժե այդ տեսախցիկը, որը տեղադրվել է տվյալ տարածքում` վերահսկողության նպատակով, եթե ժամանակին օգնություն չի հասել կամ չի զգուշացվել հերթապահություն իրականացնող անձնագրային բաժնի տղաներին, որ դիվերսիոն խումբ է մոտենում, դուրս եկեք տարածքից։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մեզ բոլորիս։

Ցանկացած զոհ մեր կողմից պետք է համազգային մոբիլիզացիայի առիթ դառնա, այլապես մենք դատապարտված կլինենք իրար հաջորդող պարտություններով»։

Նմանատիպ նյութեր