211652_close_icon
views-count7761 դիտում article-date 13:22 06-03-2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականը՝ գրանցելով հիմնական ցուցանիշների աճ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:
Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են  հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին: 

2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝  ՀՀ բանկերի մանրածախ վարկային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։

Հիփոթեքային վարկերի պորտֆելով 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է 66% աճ, ինչը ՀՀ բանկային շուկայի 27․4% աճի տեմպից ավելի է 2,4 անգամ: Բանկը զբաղեցնում է 15,3% մասնաբաժին ՀՀ բանկերի հիփոթեքային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։

2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն բարելավել է Մանրածախ վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 4-րդ տեղը շուկայում՝ 7,63% մասնաբաժնով։ Բանկը բարելավել է նաև Հիփոթեքային վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 3-րդ տեղը շուկայում՝ 8,29% մասնաբաժնով։

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակում է մնալ բանկային շուկայի առաջատարը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելով՝ 17,06% մասնաբաժնով։
2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ավելացրել է ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 22,2%-ով։ 
 
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաստատել է 2023-2025թթ․ իր ռազմավարությունը՝ հիմնական շեշտադրումը դնելով մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացման տեմպերի վրա։ Հաշվի առնելով, որ Բանկը որդեգրել է զարգացման թվային ուղին, մասնաճյուղային ցանցի օպտիմալացման շրջանակներում 2022-ին փակվել է 6 մասնաճյուղ։

Ընդհանուր ակտիվներով և պարտավորություններով Բանկը շարունակում է զբաղեցնել ՀՀ բանկային շուկայում 3-րդ տեղը։ 

Իրավաբանական անձանց տրված վարկային պորտֆելով Բանկը շարունակում է զբաղեցնել շուկայում 2-րդ տեղը՝ 15,23% մասնաբաժնով։

Ընդհանուր ժամկետային ավանդների պորտֆելով Բանկը ևս զբաղեցնում է 2-րդ տեղը շուկայում՝ 12,84% մասնաբաժնով։

Բանկը շարունակում է կյանքի կոչել զարգացման նոր ծրագրեր մեր հաճախորդների և գործընկերների հետ միասին՝ շարունակաբար ներկայացնելով առաջատար ցուցանիշների արդյունքները:   

Ավելի քան 30 տարի գործող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ առաջարկելով բանկային պրոդուկտների և ծառայությունների ամբողջական ցանկ՝  կորպորատիվ, միջին, փոքր բիզնեսի և ֆիզիկական անձանց համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր