925 դիտում
10:43 07-03-2023
Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը
Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»:
Շիֆը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը դեռ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին:
«Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար»,- գրել է Շիֆը Ֆեյսբուքի իր էջում՝ շեշտելով, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվի։

Նմանատիպ նյութեր
1910 դիտում
15:25 28-02-2019
Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը
1475 դիտում
11:31 02-04-2015
Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում 1 ժամ ընթերցելու է Հայոց ցեղասպանության զոհերի անունները
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին