15629 դիտում
15:12 07-03-2023
Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ Ջուջևան գյուղում հրդեհ է բռնկվել Honda Stream-ում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ջուջևան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են վրացական համարանիշներով Honda Stream մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբարտաբար՝ տուժածներ չկան։ Այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն իրականացնող պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները և տեանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+