22718 դիտում
19:53 19-06-2023
Ավտովթար Տավուշի մարզում. Ջուջևան գյուղում բախվել են Mercedes Viano-ն ու Opel Astra-ն. բախման հետևանքով Opel-ի անվահեծանը կոտրվել է. օպերատիվ են գործել Տավուշի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Սարգիս Բ.-ի վարած Mercedes Viano մակնիշի և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 20-ամյա Նարման Պ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Opel-ի հետևի անվահեծանը կոտրվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի և դասակի հրամանատար Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մհեր Ծատուրյանն ու Ռոման Ռևազյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցնում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի պատճառը եղել է հորդառատ անձրևը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։