43231 դիտում
15:40 07-03-2023
Կոտայքի մարզում թալանել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության գեոդեզիայի բաժնի պետի տունը․ հափշտակել են թանկարժեք մուշտակներ, դանակների հավաքածու և գումար
SAHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի բնակիչ 60-ամյա Արամ Ենգոյանի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 5-ին Ա․ Ենգոյանը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գառնի գյուղում գտնվող իրեն պատկանող սեփական տան լոգարանի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել թանկարժեք մուշտակներ, դանակների հավաքածու, գումար և այլ իրեր։
Ահազանգով նշված վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։
Վնասի չափը պարզվում է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Ենգոյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության գեոդեզիայի բաժնի պետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։