42772 դիտում
19:45 07-03-2023
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Nissan-ներն ու Ford Mustang-ը. վերջինը կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Կարեն Կակոյանի վարած Ford Mustang մակնիշի, 23-ամյա Ռոբերտ Բերբերյանի վարած Nissan Altima մակնիշի, 44-ամյա Արտյոմ Գյուլազյանի վարած Nissan Tida մակնիշի և Խաչիկ Բերբերյանի վարած Nissan rogue մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Mustang-ը գլխիվայր շրջվել է՝ մինչ այդ բախվելով երկաթե էլեկտրասյանը, կոտրելով այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+