1363 դիտում
20:37 07-03-2023
Ու՞մ շահերից է բխում այսպիսի օրինագիծ առաջ մղելը. Աշոտ Մելիքյանը` «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի մասին. aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Սա հետաքննական լրագրության շատ լավ նյութ է, թե ինչպես են առաջադիմական գաղափարների ներքո կարողանում առաջ մղել հետընթաց կարգավորումներ պարունակող օրենսդրական նախաձեռնությունները: Ընդ որում, առաջին անգամ այն կանխելուց հետո, 2-րդ անգամ՝ իբր արված փոփոխություններով, այնինչ խնդրահարույց հոդվածները պահպանելով: Այս մասին, այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ. տեղեկատվության ազատության նոր սահմանափակո՞ւմ» թեմայով քննարկմանը:
Հիշեցնենք, որ 2-րդ անգամ փորձ է արվում կյանքի կոչել այս օրենքը՝ առաջին անգամ փորձ է արվել 2020թ.-ին, այն ժամանակ հայտարարվել էր, որ հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին և Օրհուսի կոնվենցիային: Երկրորդ անգամ, տարվա հունվարի 16-ին կրկին, ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ էր դրել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ մասնագիտական կարծիք նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի:
Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպությունների թվում են նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, որոնց ներկայացուցիչները մասնակցում էին այս քննարկմանը: Ի դեպ, կազմակերպիչները քննարկմանը մասնակցելու հրավեր էին ուղարկվել նաև նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանին, որը սակայն մերժել էր հրավերը»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1610 դիտում
22:35 16-09-2021
«Նորամուծությունը չի բխում արդարադատության շահերից». aravot.am
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով