1285 դիտում
13:39 16-10-2023
«Փաշինյանի հայտարարությունները եւ գործողությունները մեր շահերից չեն բխում, Արցախի հայաթափումից հետո ինչպե՞ս կարելի է խոսել «անկլավների» մասին». Aravot.am
«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
– Պարոն Օհանյան, Արցախը հանձնելուց հետո, ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանը տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այս իրավիճակը կանխատեսելի էր, հետեւաբար, իշխանությունն այս ամենը չգիտե՞ր, երբ հայտարարում էր, թե չեն միջամտելու Արցախի վրա հարձակման դեպքում, որպեսզի Հայաստանին չներքաշեն պատերազմի մեջ։
– Ես կարծում եմ, որ իշխանությունն ուներ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման եւ ստեղծված իրադրությունից ելնելով՝ համապատասխան գործողություններ անելու բոլոր հնարավորությունները։ Այս բոլոր գործողությունների շարանը հաշվի առնելով, ես նկատի ունեմ իշխանության գալուց հետո իրադարձությունները, 2020 թվականի պատերազմը, պատերազմից հետո բոլոր գործողությունները, իշխանության այն հայտարարությունները, որ Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչում, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշեցին բոլոր այդ մակերեսները, ի տարբերություն նրա, որ Ալիեւն ասում էր, որ՝ ես էլ եմ ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց չնշելով որեւէ թիվ, ահա այս ամենը հաշվի առնելով՝ ես կարող եմ ասել, որ ՀՀ իշխանություններն իրենց գործողությունները միտումնավոր են արել։ Իրենք գիտակցել են, որ Արցախը հայաթափվելու է, բայց իրենք այսօր էլ չեն գիտակցում, թե ինչ ողբերգություն են բերել Հայաստանի ու Արցախի վրա, որ դարերով հայկական հանդիսացող Արցախն այսօր հայաթափվել է։ Այսինքն՝ իրենց գործողությունների շարանն է բերել հասցրել այս վիճակին։ Ալիեւը հասկանում է, որ այնտեղ, որտեղ կանգնած են Ադրբեջանի զինվորները, մանավանդ ռազմավարական բոլոր կետերում, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականության մաս են կազմում, հետագայում դրանք հիմք են հանդիսանալու եւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների, եւ նաեւ իրենց լեզվով ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն առաջ տանելու համար։
–Նիկոլ Փաշինյանը փաստացի չհերքեց, որ պատրաստ է հանձնել, այսպես կոչված՝ «անկլավները»։ Արդեն շրջանառության մեջ է դրվել «8 գյուղ» հանձնելու թեզը։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ գործողությունները մեր շահերից չեն բխում, որովհետեւ հատկապես Արցախի հայաթափումից, Ադրբեջանի այս ցեղասպան գործողություններից հետո ինչպե՞ս կարելի է խոսել «անկլավների», խաղաղության մասին եւ ինչպե՞ս կարելի է միակողմանի գնալ Գրանադայում եւս մեկ անգամ հաստատել, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս կարելի էր Արցախը հայաթափելուց, Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրագործելուց հետո գնալ մի վայր, որտեղ ինքը պետք է սեղմեր Ալիեւի ձեռքը։ Այնպես որ, ՀՀ այսօրվա իշխանությունների գործողությունների մեջ չպետք է խոսք գնա «անկլավների», սահմանազատման-սահմանագծման մասին, երբ Արցախի հակամարտությունը չի վերացել, ավելի է խորացել, որովհետեւ հերթական անգամ ցեղասպանություն տեղի ունեցավ Արցախի մեր ժողովրդի նկատմամբ։ – Ադրբեջանի առաջ քաշած այդ «8 գյուղերի» հանձնումն ի՞նչ հետեւանքներ կառաջացնի Հայաստանի համար։ – Ես ընդհանուր առմամբ չեմ ուզում խոսել այդ «անկլավների» մասին, որովհետեւ նախ եւ առաջ սահմանագծում-սահմանազատում իրականացնելու համար բավական երկարատեւ աշխատանք պետք է տարվի։ Գնալ այդ քայլերին կարող են այն պետությունները, որոնք թշնամի պետություններից վերածվում են հարեւան պետությունների, որոնք պատրաստ են խաղաղ համակեցությամբ ապրել։ Ալիեւի հռետորաբանությունը եւ հարձակվողական գործողությունները թե Արցախի նկատմամբ, թե իրենց գտնվելը ՀՀ սուվերեն տարածքում, չեն հուշում դրա մասին։ Իսկ եթե աշխարհագրորեն գնահատենք, այդ տարածքներն այնպիսի վայրերում են, որտեղով անցնում են մեր ռազմավարական ճանապարհները։ Միանշանակ դա բացասական է ազդելու մեր շարժի, տեղափոխությունների, տնտեսության զարգացման վրա։ Եվ ամենակարեւորը, եթե դրա համատեքստում մենք նաեւ տեսնենք այն գաղափարը, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, նկատի ունեմ «միջանցքը», այդտեղ արագ փոխվելու է տնտեսական պատկերը, տնտեսական ճնշումներ են լինում։ Նաեւ այդտեղ փոխվելու է ժողովրդագրական պատկերը, մենք գիտենք, թե ինչ տեմպերով ու ինչ մասշտաբներով է աճում Ադրբեջանի բնակչությունը։ Բայց, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս պահին դրա մասին խոսելու իրավունք նույնիսկ չունեն։
– Հայաստանի բռնազավթված տարածքներից ադրբեջանցիներին հետ շպրտելու քայլեր չի անում իշխանությունը։ Դրա համար չունենք ռազմական ռեսո՞ւրս, թե՞ քաղաքական որոշման հարց է։
– Թե ինչո՞ւ հիմա իրենք դա չեն անում, հասկանալի է, որովհետեւ պատրաստության եւ Զինված ուժերի մարտունակության բարձրացման խնդիր ունեն։ Բայց մենք պետք է տեսնենք, թե դրա պատճառները որոնք են։ Երբ պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կանգնեց, զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել էր։ Հայաստանի իշխանությունները նոր աշխարհագրական դասավորվածության, պաշտպանական նոր կոնֆիգուրացիայի շրջանակներում, հաշվի առնելով, որ պաշտպանական գիծն ավելացել էր, պետք է արագ համալրեին բանակը եւ պետության ամբողջ ինժեներական, շինարարական ներուժն օգտագործեին՝ հատկապես մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների, ճանապարհների պաշտպանությունը կազմակերպելու համար։ Դա չարեցին, ինչը հնարավորություն տվեց, որ Ադրբեջանն իրենց համար կարեւորագույն բարձունքներ, ռազմավարական կետեր զբաղեցնի, որոնց վրա հենվելով՝ հետագայում իրենց հարձակվողական գործողություններն իրականացրեցին։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանություններն իրադրության գնահատման առումով ադեկվատ չեն, իրենք չեն հասկանում, թե որոնք են այն գերակայությունները, որոնք անվտանգության հիմք պետք է հանդիսանան։ Այդ ինչպե՞ս է, որ իրենք կարողանում են ինժեներա-շինարարական ամբողջ ներուժն օգտագործել, ասֆալտապատում անել, ճանապարհներ կառուցել, բայց չեն կարողանում այդ աշխատանքն անել սահմանին։ Ինչպե՞ս կարող են մի քանի անգամ բազմապատկել ոստիկանության զորքերի, ներքին գործերի տարբեր ստորաբաժանումների, բերետավորների թվաքանակը, բայց չեն կարողանում արագ համալրել բանակը եւ պաշտպանություն կազմակերպել։ Ինչպե՞ս է ստացվում, որ սեւ ու կարմիր բերետավորները բարձր աշխատավարձ են ստանում, իսկ տարիներով խրամատներում տանջված զինծառայողների ու սպաների աշխատավարձը չնչին ավելացնելու համար տարբեր ատեստացիոն քննություններ են կազմակերպում։

Նմանատիպ նյութեր
11525 դիտում
15:35 29-06-2017
Մեր գործընկերների առաջարկությունները բխում են մեր շահերից. Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու հայտարարությունների մասին
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված