211652_close_icon
views-count12533 դիտում article-date 10:47 08-03-2023

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի և միամսյակի կապակցությամբ։ Մաղթում ենք երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն։ Բարձր ենք գնահատում ձեր դերը ինչպես ճանապարհային երթևեկության մշակույթի բարձրացման հարցում, այնպես էլ ապագա սերնդին երթևեկության համար ավելի գրագետ մասնակից դաստիարակելու գործում։ 

Իսկ Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կանանց և աղջիկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ կոչմանը և աշխատանքին նվիրվածության համար: 

Թող ձեր ժպտալու առիթները հաճախ լինեն, իսկ երթևեկության մեջ՝ անվտանգ»։ 

Նմանատիպ նյութեր