211652_close_icon
views-count20906 դիտում article-date 12:53 08-03-2023

Մինչ Տիգրան Ավինյանը խոստանում է Երևանը դարձնել աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը, Արաբկիրում՝ Րաֆֆու դպրոցի տարածքում տիրում է գարշահոտություն ու հակասանիտրական վիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է Երևանի քաղաքապետի տեղակալ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանը բակային հանդիպումների ժամանակ երևանցիներին խոստանում է, որ Երևանը պետք է դառնա աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը։ 

Նման հանդիպումներ Տ․ Ավինյանն ունեցել է նաև Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ։

 Հանդիպումներին ներկա է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ 

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանում գործող Րաֆֆու անվան դպրոցի երեխաների ծնողներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ դպրոցի տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտրական վիճակ, տոննաներով աղբ է թափված, բայց դպրոցի տնօրինությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այն մաքերլու ուղղությամբ։ Ու այդ պայմաններում երեխաները գնում են դասի, դասից վերադառնում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր