211652_close_icon
views-count14453 դիտում article-date 19:56 15-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Արաբկիրում «Վեոլիա ջրի» ոչ սրտացավ մոտեցման հետևանքով  9-հարկանի մի քանի շենքերի բակում դիտահորերը լցվել են կեղտով․ տարածքում տիրում է գարշահոտություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի բազմաբնակարանային 9-հարկանի 5-ից ավելի շենքերի բնակիչներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ի վերջո ով է 4 ամիս շարունակ իրենց խնդիրը լուծելու։

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «4 ամիս է՝ էս 9-հարկանի հինգ շենքերի բակում տիրում է գարշահոտություն։ 4 ամիս է՝ ահազանգում ենք է՛լ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Արաբկիրի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», մեկը մեկի վրա է գցում։ Դիտահորերը մինչև վերջ լցված են կեղտով ու այդ անտանելի հոտը 4 ամիս է՝ խեղդում է մեզ։ Հիմա եղանակը ցուրտ է, երևի պատասխանատուների մտածելակերպի նման կեղտը սառել է դիտահորերի մեջ։ Ասում են պայքարենք «կորոնա»-ի և չգիտեմ ինչ վիրուսների դեմ, բա սրանից բեթար վիրուս էլ որտե՞ղ եք տեսել։ Երեկ «Վեոլիա ջուր»-ը եկավ, մի ժամում դիտահորերից մեկի կողքի հատվածը քանդեց հետո ասես «խռոված հարսի նման օժիտն առավ ու գնաց»՝ նկատի ունենք տեխնիկան, պատճառաբանելով, թե ավելի հրատապ գործեր կա, այսինքն գործը կիսատ են թողնում, պատճառաբանում են, թե մեկ ուրիշ տեղ ավելի կարևոր աշխատանքներ կան։ Հիմա մենք էլ մտածում ենք , որ այդ չակերտավոր ասած կարևոր տեղը ինչ-որ օլիգարխի կամ պաշտոնյայի համար ա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լոզունգն էր՝ «Ասե՛ք, կանե՛նք»։ 4 ամիս է ասում ենք, անող չկա։ Բա էլ ոնց հավատանք ձեր կարգախոսին։ Էնպես չթվա, թե փնովում ենք իշխանություններին, Արաբկիրի թաղապետարանը մի քանի անգամ իր միջոցներով դիտահորերը մաքրել է, սակայն դա հարցի լուծում չի։ Պետք է «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն, որ ոչ միայն մաքրեն դիտահորերը, այլև դարն ապրած խողովակները փոխարինեն նոր և մի քիչ տրամագծով մեծ խողովակներով, հակառակ դեպքում մի քանի տարում էս 5 շենքերը կդառնան վթարային, քանի որ  կեղտաջրերի մի մասն էլ լցվում են նկուղները, ինչը պատճառ կարող է դառնալ շենքերի հիմքերի թուլացման համար»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին այսօր նույնպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը տեղեկացել է ,ում հանձնարարականով թաղապետարանի կոմունալ բաժնի ծառայողները խոստացել են այս անգամ նույնպես օգնության ձեռք մեկնեն բնակիչներին։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր