853 դիտում
13:29 08-03-2023
Բայրամովը և Շվիդկոյը քննարկվել են ռուս-ադրբեջանական հումանիտար նախագծերը
Տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար եւ մշակութային ոլորտներում համագործակցելու հարցերը, տարածաշրջանային հումանիտար նախագծերը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի, երկրի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։ Ընդգծվել է, որ հայկական կողմի սադրանքները, խաղաղության պայմանագրի բանակցություններում նրա ստեղծած դժվարությունները, տարածաշրջանում իրավիճակի սրմանն ուղղված քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։
Հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ Ադրբեջանը բազմամշակութայնության տարածք է, ընդգծել է երկրում իրականացվող միջազգային համաժողովների կարեւորությունը, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն է հայտնել։
Հանդիպման ժամանակ նաեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
4325 դիտում
23:40 13-05-2021
Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
1728 դիտում
18:32 30-11-2022
Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը, կքաննարեն հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա
997 դիտում
23:03 03-05-2023
Միրզոյանն ու Բայրամովը Սալիվանի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր
Այս բաժնից
646 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
751 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1009 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով